Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն
07.08.2018
Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետ Վահե Ղալումյանը կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա էին նաև մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները: Ընդունելությանը մասնակցեց 48 քաղաքացի մարզի Իջևան, Դիլիջան քաղաքներից, Գետահովիտ, Բերքաբեր, Սարիգյուղ, Գանձաքար, Վազաշեն, Այգեհովիտ, Աչաջուր, Ազատամուտ, Սևքար, Լուսաձոր, Ներքին Ծաղկավան, Կողբ համայնքներից և Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրից:
Քաղաքացիները մարզի ղեկավարին էին դիմել տարաբնույթ հարցերով: Դիմումների մեծ մասը դրամական աջակցության և աշխատանքի տեղավորման հարցով էր: Ֆինանսական աջակցության խնդրանքով մարզպետին էր դիմել 23, իսկ աշխատանքի տեղավորման հարցով՝ 8 հոգի: 5 քաղաքացու դիմում կապված էր առողջական խնդիրների, 3-ինը՝ ընտանեկան նպաստի համակարգում վերականգնվելու հետ, 3 դիմումատուներ էլ մարզպետի միջնորդությունն էին խնդրում անասնապահական ծրագրերում ընդգրկվելու համար, 1 քաղաքացի դիմել էր ՀԿ-ին տարածք տրամադրելու, 1 քաղաքացի ջրագծի վերականգնման, 4-ն էլ՝ այլ բնույթի հարցերով:
Մոտիկից ծանոթանալով քաղաքացիներին մտահոգող խնդիրներին՝ մարզպետ Վահե Ղալումյանը դրանց լուծման հետ կապված համապատասխան հանձնարարականներ տվեց և կատարեց անհրաժեշտ պարզաբանումներ: