Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
06.08.2018
Օգոստոսի 4-ին Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնում, որ տեղակայված է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, տեղի է ունեցել հանդիպում երիտասարդության <<Հայ-ռուսական>> միություն ՀԿ-ի անդամների և համանախագահ Ռաֆֆայել Պողոսյանի ու մարզի երիտասարդների ներկայացուցիչների միջև: Հանդիպմանը մասնակցել է Տավուշի մարզպետարանի աշխատանքային խումբը մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանի ղեկավարությամբ: Քննարկվել են Ռուսաստանի երիտասարդական տարբեր կազմակերպությունների, այդ թվում նաև <<Մոլոդայա գվարդիա>> միության հետ տարածաշրջանային կապերի ստեղծման հնարավորությունները և զարգացման հեռանկարները: Հանդիպումը կայացել է վերջերս Երևանում տեղի ունեցած Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի շրջանակում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն: