Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքային խնդիրները քննարկվել են Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչների հետ

03.08.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների, բնակավայրերի վարչական պատասխանատուների հետ: Քննարկվել են համայնքներին վերաբերող բազմաբնույթ հարցեր: Առաջնահերթ ուշադրություն է հրավիրվել համայնքների սեփական եկամուտների կատարման ընթացքի վրա: Համայնքների ղեկավարները վստահեցրել են, որ հատկապես գյուղերում բնակիչները հիմնական եկամուտը ստանում են տարեվերջին, ինչը հաշվի առնելով սեփական եկամուտների լրացման մեծ հատվածը նախատեսել են երկրորդ կիսամյակում: Մեկ անգամ ևս մարզպետ Վահե Ղալումյանը համայնքների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է սուբվենցիոն ծրագրերից օգտվելու հնարավորությունների վրա: Մարզպետը նշել է, որ հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի հայտերի ընդունման մեկնարկը տրվելու է արդեն այս տարվա նոյեմբերին և կարևորել, որպեսզի համայնքները բյուջեները այնպես պլանավորեն, որ կարողանան մասնակցել գործընթացին:
Մարզպետն անդրադարձել է նաև մարզում առաջիկայում կայանալիք համաժողովին, որին հրավիրվել են մասնակցելու ծագումով տավուշցի գործարարները: Նա ընդգծել է, որ համաժողովի նպատակն է մարդկանց բարեգործությունից տեղափոխել ներդրումային դաշտ, որպեսզի մարզում նոր աշխատատեղեր ստեղծվեն:
Վահե Ղալումյանը հորդորել է համայնքների ղեկավարներին, ավագանիների անդամներին խիստ ուշադրությամբ հետևել համայնքում իրականացվող ծրագրերին՝ չնայելով թե ում կողմից է այն իրականացվում: <<Լինի ջրագծի, ճանապարհի, թե մեկ այլ համակարգի նորոգում կամ կառուցում այն շահագործելու են համայնքի բնակիչները, և կառուցելու ժամանակ էլ իրենք պիտի լինեն պահանջատեր>> -նշել է մարզպետը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև հարցեր կարկտահարության վնասների փոխհատուցման, համայնքների գազիֆիկացման, գյուղատնտեսության որոշակի ճյուղերի զարգացման խթանման, համայնքների աղբահանության կազմակերպման մասին: Մարզպետը համայնքների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է նաև գյուղերում իրականացվող բուժկետերի սպսարկման որակի և բնակչության շրջանում պետության կողմից իրականացվող բուժծառայությունների վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման վրա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26