Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստում ներկայացվեց ,,Խոսենք նույն լեզվով,, ծրագիրը

03.08.2018

  Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող <<Լիարժեք կյանք>> հասարակական կազմակերպությունը 2018 թվականի հունվարից Հայաստանում UNICEF-ի նեկայացուցչության աջակցությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է <<Խոսենք նույն լեզվով>> ծրագիրը, որն ուղղված է հաշմանդամության գնահատման նոր գործիքի վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ու նոր մեթոդաբանության ստեղծմանը:
  Այսօր <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի Իջևանի երեխայի զարգացման կենտրոնում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ներկայացվեց <<Խոսենք նույն լեզվով>> ծրագիրը: Նիստին ներկա էր ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը: Մարզպետ Վահե Ղալումյանի և մարզպետարանի աշխատակազմի անունից ողջունելով հանձնաժողովի աշխատանքը՝ մարզպետի տեղակալը նշեց, որ հաշմանդամության խնդիրները բոլոր քաղաքակիրթ հասարակություններում պետք է պահվեն ուշադրության կենտրոնում, և ուրախալի է, որ այսօր հաշմանդամները ոչ թե ունեն կարեկցանքի, խղճահարության կամ օգնության կարիք, այլ հասարակության մեջ լիարժեք ինտեգրվելու հնարավորություն՝ իրացնելու իրենց սոցիալական, իրավական, մշակութային ու տնտեսական բոլոր իրավունքները: <<Մոտեցումները փոխվել են, և ողջունելի է, որ այսօր գերակշիռ է դառնում սոցիալական ներառման մոդելը, որը հաջողությամբ իրականացնում է ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպությունը>>,- ասաց փոխմարզպետ Ալեքսանյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև <<Լիարժեք կյանք>> ՀԿ-ի նախագահ Սուրեն Մաղաքյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը, ով իր խոսքում նշեց, որ ծրագիրն իրականացվում է մարզային հանձնաժողովների համագործակցությամբ, քանի որ փորձը ցույց է տվել, որ հանձնաժողովները միակ գործող կառույցներն են, որոնք արդյունավետ գործունեություն են ծավալում այս ոլորտում: Իրազեկման հանդիպման ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները և <<Լիարժեք կյանք>> ՀԿ-ի բազմամասնագիտական թիմի անդամները ներկայացրին գնահատման գործիքի իրավական հիմքերն ու գործնականում կիրառման առանձնահատկությունները, պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26