Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Պետրոս Թերզյանին

03.08.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի աշխատանքային խմբին, հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Պետրոս Թերզյանի ղեկավարությամբ: Քննարկվել են հիմնադրամի միջոցով մարզում իրականացվող ծրագրերը, դրանց ընդլայնման հնարավորությունները և ուղղությունները: Պետրոս Թերզյանն ընդհանուր գծերով ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը սկսած հիմնդրման օրվանից՝ 1993 թվականից: Այսքան տարիների ընթացքում հիմնադրամն իրականացրել է 1100 խոշոր և հազարավոր փոքր ծրագրեր Արցախում ու Հայաստանի մարզերում: 10 տարուց ավելի է հիմնադրամն աշխատում է Տավուշի մարզում: Ի թիվս այլ ծրագրերի կողմերը կարևորել են Տավուշի մարզի և Օ դը Սենի նահանգի միջև ստորագրված պայմանագրի շրջանակներում իրականացված գյուղատնտեսական ծրագրերը: Մարզպետ Վահե Ղալումյանը կարևորելով մարզում նաև խոզաբուծության զարգացումը, հիմնադրամին առաջարկել է օգնել մարզի գյուղացիական տնտեսություններին տարածվող հիվանդությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացման և մասնագիտական խորհրդատվություն գործում: Առաջարկը հավանության է արժանացել հիմնադրամի տնօրինության կողմից:
Աշխատանքային հանդիպումը շարունակվել է ՀիմնաՏավուշի ուսումնական կենտրոնում, որտեղ դիտել են տեսանյութ հիմնադրամի գործունեության մասին: Ապա եղել են ՀիմնաՏավուշի անասնաֆերմայում, կաթի վերամշակման արտադրամասում: Քննարկումների արդունքում նախատեսվել են մարզում իրականացնել մի շարք խոշոր ծրագրեր թե գյուղատնտեսության, թե տուրիզմի ոլորտներում, ինչպես նաև աջակցել ենթակառուցվածքների զարգացման գործում: Մասնավորապես քննարկվել է դեպի Մակարավանք տանող 3 կմ ճանապարհի հիմնանորոգման հարցը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26