Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՂԱՎՆԱՎԱՆՔԸ
02.08.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/16524_s.jpg)
Օգոստոսի 4-ին և 5-ին, ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Աղավնավանք գյուղում տեղի կունենա գյուղի հիմնադրման 30-ամյակին նվիրված աննախադեպ միջոցառում: ,,Աղավնականչ,, խորագիրը կրող միջոցառումը հրավիրում է բոլոր ցանկացողներին՝ գիշերակացով մասնակիցը դառնալու հոբելյանական տոնակատարությանը: Ստորև ներկայացվում է միջոցառման ծրագիրը.
ՕԳՈՍՏՈՍԻ 4, ՕՐ 1-ԻՆ
• Բացման խոսք:
• Տոնական համերգ տեղի և հրավիրված երգիչների մասնակցությամբ:
• Երգ, պար:
• ցուցահանդես-վաճառք:
• Ծանոթացում գյուղի և տեղաբնակ երիտասարդների հետ:
• Հյուրասիրություն՝ համեմված գյուղական անարատ ուտելիքներով, լավաշով, մեղրով /շվեդական սեղան/:
• Ժողովուրդական խաղիկներ:
• Ազգային ծեսերի, պարերի վարպետաց դասեր:
• Գյուղմթերքների, թխվածքների, նկարների ցուցահանդես -վաճառք:
• Երեկոյան ժամանց խարույկի շուրջ:
• Գիշերակաց վրաններում:
Ապահով հանգիստը երաշխավորվում է:
ՕԳՈՍՏՈՍԻ 5, ՕՐ 2-ՐԴ
• Սիրո ուխտագնացություն դեպի գյուղի սբ. Աստվածածին` Ախնաբաթի եկեղեցի:
• Նորապսակների, երիտասարդների օրհնության արարողություն:
• Զբոսանք կենու պուրակում:
• Լուսանկարում:
Մասնակցության արժեքը՝
- գիշերակացը գյուղացու տանը մեկ անձի համար նախաճաշով՝ 3000-4000 դրամ (ըստ տան կենցաղային պայմանների),
- գիշերակացը վրանում՝ 2000 դրամ,
- նախաճաշ՝ 1500 դրամ,
- ճաշ՝ 2000,
- ընթրիք՝ 2000-2500 դրամ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+37477) 47-48-45, (+37493) 31-28-97 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկել dilitourinfo@gmail.com էլեկտրոնային հասցեին: Միջոցառման տեղեկատվական աջակից` dilitourinfo տուրիստական-տեղեկատվական կայք: