Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն համայնքների ղեկավարների հետ

02.08.2018

 Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց նախ Իջևան քաղաքի ու տարածաշրջանի համայնքների ղեկավարների, այնուհետև Դիլիջան համայնքի ղեկավարի ու վարչական ներկայացուցիչների հետ: Խորհրդակցության առանցքային հարցը սեփական եկամուտների հավագրումն էր, որի վրա էլ մարզպետը հրավիրեց համայնքների ղեկավարների ուշադրությունը: Անդրադառնալով յոթ ամսվա կտրվածքով սեփական եկամուտների հավաքագրմանը` մարզպետը ներկայացրեց այն համայնքները, որոնք նշված ժամանակահատվածում հավաքագրման ցածր մակարդակ են ունեցել: Համայնքների ղեկավարները վստահեցրին, որ մինչև տարեվերջ կաշխատեն ապահովել հավաքագրման բարձր ցուցանիշ: Մարզպետը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև գույքահարկի կատարողականների վրա: Անդրադառնալով սուբվենցիաների տրամադրման գործընթացին` մարզպետը տեղեկացրեց, որ նոյեմբեր ամսից կմեկնարկի հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի հայտերի ընդունման գործընթացը և կարևոր է, որ համայնքներն իրենց բյուջետային պլանավորումներն իրականացնեն սուբվենցիոն ծրագրերի հաշվարկներով, ընդգծեց, որ սուբվենցիայի նպատակը համայնքների համաչափ զարգացումն է:
 Մարզպետն անդրադարձավ նաև մարզում առաջիկայում կայանալիք համաժողովին, որին հրավիրված են մասնակցելու ծագումով տավուշցի գործարարները: ,,Անհրաժեշտ է մարդկանց բարեգործությունից ներգրավել ներդրումային դաշտում, համայնքներում ստեղծել նոր աշխատատեղեր,,- ասաց մարզի ղեկավարը:
  Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև համայնքներում մարզական միջոցառումների կազմակերպմանը, նոր ուսումնական տարվա մեկնարկին, ինչպես նաև համայնքապետարաններում իրականացվող գործավարության որակի բարձրացմանն առնչվող հարցեր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56