Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն այցելել է արտադրական ձեռնարկություններ
02.08.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է Իջևանի գինու և կոնյակի գործարան և <<Քարարտ>> քարի վերամշակման ձեռնարկություն: Մարզպետը տեղերում ծանոթացել է ձեռնարկությունների պատմությանը, արտադրական գործընթացին: Ընկերությունների ղեկավարները ներկայացրել են նաև, թե որտեղ և ինչ քանակությամբ արտադրանք են արտահանում, ինչպիսի ծրագրեր ունեն առաջիկայում կապված արտադրության ընդլայնման, արտահանման ծավալների մեծացման հետ:
Մարզպետ Վահե Ղալումյանը, որպես տարածքային կառավարման ներկայացուցիչ իր պատրաստակամությունն է հայտնել ցանկացած խնդրի լուծման նպատակով աջակցելու ձեռնարկություններին, հատկապես եթե դրանք կբերեն արտադրության ընդլայնմանը, աշխատատեղերի ավելացմանը և մարզի տնտեսության զարգացմանը: