Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզային զորակոչային հանձնաժողովը գումարեց հերթական նիստը
31.07.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/16491_s.jpg)
Այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Վահե Ղալումյանը: Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Տավուշի զինկոմներ Մուշեղ Ասատրյանը, Հովհաննես Հակոբյանը, Կամո Հարությունյանը և Գագիկ Խաչատրյանը ներկայացրել են ամառային զորակոչի ընթացքը, առկա որոշակի աշխատանքային խնդիրները, ինչպես նաև տարկետման ներկայացված անձնական գործերը: Մարզպետ Վահե Ղալումյանը նշել է, որ ամառային զորակոչը մոտենում է ավարտին և հնարավոր է արդեն ամփոփել ու որոշակի եզրակացության գալ, արդյո՞ք մարզում կան այլ երկրներից վերադարձած և բանակ զորակոչված երիտասարդներ: Ըստ զինկոմների ներկայացրած տվյալների մարզն ունի նման զինակոչիկներ և դրական միտումն այդ ուղղությամբ նկատելի է: Նիստի ընթացքում լսվել է նաև հաշվետվություն <<Պատիվ ունեմ>> և <<Ես եմ>> ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ: Միայն ամառային զորակոչի ընթացքում մարզից երկու ծրագրերով էլ զորակոչվել են 10-ից ավելի զինակոչիկներ: