Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ռուսաստանաբնակ մովսեսցիները պատրաստ են աջակցել իրենց գյուղի խնդիրների լուծմանը
30.07.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/16479_s.jpg)
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ քննարկվել է Նորաշեն-Մովսես 7,5 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման հարցը: Մասնակցել են Մովսես համայնքի ներկայացուցիչները, այդ թվում ռուսաստանաբնակ մովսեսցի գործարարներ: Նրանք հավաստիացրել են, որ ՀՀ կառավարության կողմից ճանապարհի կառուցման նպատակով սուբվենցիայի տրամադրման դեպքում, ռուսաստանաբնակ մովսեսցիները պատրաստ են ներդրում կատարել հատկացրած գումարի 20 տոկոսի չափով: Այս պահին արդեն մոսկվաբնակ մովսեսցիների համայնքն այդ նպատակի համար հավաքագրել է 100 մլն դրամ: