Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2018Թ. ՀՈՒԼԻՍ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
30.07.2018
2018թ. հուլիս ամսին, համաձայն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5225 ընտանիքներ, որոնցից 1864-ը Իջևանի, 1220-ը Դիլիջանի, 1080-ը Բերդի և 1061-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 261 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-79, Դիլիջան-60, Բերդ - 65, Նոյեմբերյան - 57/ :
Հուլիս ամսվա ընթացքում մարզի 96 ընտանիքներ ստացել են նաև նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գումարները: