Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական քննարկում
30.07.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ քննարկվել են <<Միրգ>> ՍՊԸ-ի վերամշակման արտադրամասի գործարկման խնդիրները: Այն հիմնվել է Այրում համայնքում Օքսֆամ կազմակերպության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման շրջանակներում: Կատարվել է 100 մլն դրամի ներդրում: Մեկ տարի աշխատել է, արտադրանք տվել, սակայն չի կարողացել իրացում ապահովել և տարերային վաճառքով կրկնակի վնաս է կրել: Ներդրվել է 16 մլն դրամ, ստացվել՝ 8 մլն դրամ: Դրանից հետո ընկերությունը դժվարացել է շարունակել աշխատանքը: ՍՊԸ-ի տնօրեն Ռուսլան Անտոնյանը հայտնել է, որ արտադրամասի լրիվ հզորությամբ գործարկման համար անհրաժեշտ են որոշակի ֆինանսական աջակցություն, աշխատանքային կապիտալ, մարքեթինգ, վաճառքներ և արտահանում: