Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամառային հանգստի մեկնեց դպրոցականների 3-րդ հերթափոխը
27.07.2018
Այսօր առավոտյան Տավուշի մարզպետարանի մոտից Հանքավանի ,,Լուսաբաց,, ճամբար ամառային 20-օրյա հանգստի մեկնեց դպրոցականների վերջին՝ երրորդ հերթափոխը, որում ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում ընդգրկված էր Տավուշի մարզի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 80 երեխա: Երեխաներին ամառային հանգստի ճանապարհեցին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը, նրանց ծնողներն ու հարազատները՝ մաղթելով հետաքրքիր ու բովանդակալից ճամբարային օրեր: Դպրոցականների տեղափոխումը ճամբար իրականացվեց ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Իջևանի ստորաբաժանման աշխատակիցների ուղեկցությամբ: