Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական այցը համայնքներ
27.07.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/16454_s.jpg)
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը շարունակում է աշխատանքային այցեր կատարել մարզի համայնքներ: Հուլիսի 26-ին նա եղել է Կիրանց, Աճարկուտ և Ծաղկավան գյուղերում: Մարզպետը հանդիպումներ է ունեցել բնակչության հետ, համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների հետ քննարկել է կարևոր հիմնախնդիրները, դրանց լուծման ելքերը: Մարզպետը նաև տեղերում ծանոթացել է համայնքների սեփական եկամուտների կատարման ընթացքին, տեղական բյուջեների հնարավորություններին, բացատրել ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի սկզբունքները: Մարզպետ Վահե Ղալումյանը եղել է նաև վերոհիշյալ համայնքների դպրոցներում, բուժկետերում, ծանոթացել դրանց շենքային պայմաններին և հնարավորություններին: