Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համատեղ քննարկում
26.07.2018

Հուլիսի 25-ին Դիլիջանի Ազգային պարկում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել են ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, մասնակցել են մարզի իրավապահ մարմինների, համայնքների, Ազգային պարկի ներկայացուցիչները, բնապահպանները: Քննարկվել են անտառպահպանման և վերջին օրերին ազգային պարկի շրջակա բնակավայրերում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերը: Խորհրդակցության ավարտին անտառապահներից ու ոստիկանության աշխատակիցներից կազմված խմբերը շրջել են Ազգային պարկի տարածքով և ուսումնասիրություններ կատարել: