Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
25.07.2018

Այսօր՝ հուլիսի 25-ին, կայացավ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը: Օրակարգի առաջին հարցով ,,Ես եմ,, և ,,Պատիվ ունեմ,, ծրագրերի կատարման ընթացքի մասին հաշվետվությամբ հանդես եկան Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Տավուշի զինկոմներ Մուշեղ Ասատրյանը, Հովհաննես Հակոբյանը, Կամո Հարությունյանը և Գագիկ Խաչատրյանը: Այնուհետև զինկոմները ներկայացրին ինչպես 2018 թվականի զորակոչի ընթացքը, այնպես էլ հաշվետվություն զորակոչից տարկետման տրամադրման ընթացքի վերաբերյալ: Օրակարգի հաջորդ հարցով տեղի ունեցավ տարկետման ներկայացված անձնական գործերի քննարկում: Նիստի ընթացքում քննարկվեցին նաև բժշկական հետազոտություններին, զինծառայությունից խուսափողների հայտնաբերմանն ու նրանց զորակոչում ընդգրկելուն վերաբերող հարցեր: