Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը
24.07.2018

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներին պատվիրակության ղեկավարի օգնական Նիմա Դադբինի գլխավորությամբ: Ներկայացվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության հիմնական ոլորտները, Տավուշի մարզում նրաց կողմից իրականացված և նախատեսվող ծրագրերը: Մարզպետ Վահե Ղալումյանը կարևորել է կազմակերպության կողմից կատարվող աշխատանքը և սերտ ու արդյունավետ համագործակցության պատրատակամություն է հայտնել: