Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է Բարեկամավան համայնքում
24.07.2018

Հուլիսի 23-ին ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է մարզի Բարեկամավան համայնքում: Համայնքը խիստ սահմանամերձ է և, ինչպես հայտնի է, բազում խնդիրներ ունի: Հենց նախորդ օրը, հուլիսի 22-ի երեկոյան, ադրբեջանական կողմը կրակ էր բացել գյուղի ուղղությամբ: Մարզպետ Վահե Ղալումյանը զրուցել է բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները: Հիմնականում բարեկամավանցիները խոսել են անվտանգության ապահովման, գյուղամիջյան ճանապարհների նորոգման և աշխատատեղ ունենալու, նաև այլ կենցաղային հարցերից: Մարզպետը նշել է, որ այցը ճանաչողական է, նպատակը՝ խնդիրներին տեղում ծանոթանալը: Նա տեղեկացրել է, որ սահմանամերձ համայնքների խնդիրների լուծումն ու նրանց զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է:
Լուսանկարում՝ ադրբեջանական գնդակից վնասված տանիքը: