Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է <<Համարձակ հայ կանանց>> բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին
20.07.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/16385_s.jpg)
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Լոս Անջելեսում գրանցված <<Համարձակ հայ կանանց>> բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին՝ ղեկավար Քրիստինե Հալաջյանի գլխավորությամբ: Զրուցել են կազմակերպության կողմից նախատեսված այն ծրագրերի մասին, որոնք հնարավոր է իրագործվեն Տավուշի մարզի համայնքներում: Մանավորապես նշվել է, որ բարեգործական կազմակերպությունն առաջիկայում նվերներ ունի անապահով ընտանիքների առաջին դասարանցի երեխաների համար: