Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է <<Վեոլիա Ջուր>> ընկերության աշխատանքային խմբին
20.07.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/16384_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է <<Վեոլիա Ջուր>> ընկերության աշխատանքային խմբին, որի կազմում էին ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, <<Արևմուտք>> տարածաշրջանային տնօրինության տնօրեն Արամ Սահակյանը, տեղակալ Արայիկ Եղիկյանը և Իջևանի շահագործման տեղամասի պետ Վոլոդյա Ղալումյանը: Եվ մարզպետ Վահե Ղալումյանը, և ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը նշել են, որ սա առաջին հանդիպումն է, և այն մեծ նշանակություն ունի հետագայում աշխատանքներն առավել համագործակցված կազմակերպելու առումով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ինչպես մարզում ջրամատակարարման վիճակի բարելավմանն առնչվող հարցերին, այնպես էլ ոլորտում առկա խնդիրներին: ,,Վեոլիա Ջուր,, ՓԲԸ-ի ,,Արևմուտք,, տարածաշրջանի աշխատակիցները ներկայացրել են մարզի տարածաշրջաններում կատարած ուսումնասիրության արդյունքները, առաջնային խնդիրները, որոնք վերաբերում էին մաքրման կայանների վերանորոգմանն ու կառուցմանը, ջրամատակարարման որակի բարելավմանը: Կարևորվել է կորուստների դեմ պայքարը, որի արդյունքում բնակիչը շուրջօրյա ջուր կունենա: Մարզպետ Վահե Ղալումյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, խիստ կարևորել է ընկերության դերը ենթակառուցվածքների բարելավման գործում, ինչն իր հերթին տարածքների համաչափ զարգացման կարևոր նախապայմաններից է: