Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այց Բերդի տարածաշրջան
20.07.2018
Հուլիսի 19-ին Բերդի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելությունն ավարտելուց հետո, մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոն, շրջել այնտեղ, ծանոթացել աշխատանքներին և առկա խնդիրներին: Թեև անվճար ծառայությունների մասին տեղեկատվություն եղել է փակցված, սակայն մարզպետ Վահե Ղալումյանը հորդորել է դրանք տեղադրել առավել տեսանելի տեղում և հայտարարության տեքստը կազմել բնակչությանը ավելի մատչելի լեզվով: Այնուհետև մարզպետը եղել է Մովսես գյուղում, որտեղ հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ՝ այդ թվում նաև ռուսաստանաբնակ: Քննարկվել են դեպի Մովսես տանող ճանապարհի հիմնանորոգման, մասնավորապես ասֆալտապատման խնդիրները և խմելու ու ոռոգման համակարգերի ներքին ցանցի կառուցման հարցերը: Մարզպետ Վահե Ղալումյանն առաջարկել է, որպեսզի վերոհիշյալ հարցերի վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպեն, և բնակչությունն ինքը որոշի, թե որ խնդրի լուծմանն է առաջնահերթություն տալիս: Որոշում կայացնելուց հետո առաջարկը կներկայացվի ՀՀ Տավուշի մարզպետարան՝ ապա ՀՀ կառավարություն: Ռուսաստանաբնակ մովսեսցիները հավաստիացրել են, որ իրենց համայնքում իրականացվող ցանկացած ծրագրի ֆինանսավորման մեջ իրենք 20 տոկոսի չափով ներդրում կկատարեն: