Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական ընդունելությունը Բերդ համայնքում
19.07.2018
Այսօր՝ հուլիսի 19-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Բերդի տարածաշրջանում: Ընդունելությանը մասնակցել են 47 քաղաքացի Բերդ քաղաքից և Վերին Կարմիրաղբյուր, Վարագավան, Նորաշեն, Նավուր, Արծվաբերդ, Չորաթան, Վերին Ծաղկավան գյուղերից: Քաղաքացիների կողմից ընդունելության ժամանակ բարձրացրած հարցերը եղել են տարբեր բնույթի: Նրանցից 15-ը այս կամ այն խնդրի լուծման նպաակով ֆինանսական աջակցություն է խնդրել, 12 քաղաքացի դիմել են կապված բնակարանի, տանիքի հմնանորոգման խնդիրների հետ: Մյուս քաղաքացիներն ունեցել են աշխատանքի տեղավորման, առողջական և այլ բնույթի հարցեր: Քաղաքացիների կողմից բարձրացված որոշ խնդիրների հենց տեղում պատասխան է տրվել, աշխատանքի հարցով դիմած քաղաքացիներին ասվել է, որ ներկայացնեն իրենց տվյալները՝ դրանք ուսումնասիրելու և հնարավորության դեպքում աշխատանքով ապահովելու նպատակով: Մնացած դիմումների լուծման հետ կապված հանձնարարականներ են տրվել մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: