Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկման առանցքային թեման անտառային տարածքներից բնակչությանը ծառերի թափուկների տրամադրման հարցն էր

18.07.2018

 Այսօր Տավուշի մարզպետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին  ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի  նախագահ Միքայել Մանուկյանը,  ,,Հայանտառ,, ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Չոբանյանը, մարզի դատախազը, ոստիկանության մարզային վարչության և բաժինների պետերը, տեսչությունների ու անտառտնտեսությունների պատասխանատուները: Խորհրդակցությունը բացեց ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Քննարկման առանցքային թեման անտառային տարածքներից բնակչությանը ծառերի թափուկների տրամադրման հարցն էր: Անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը առաջարկեց միասին վերլուծել խնդիրները՝ այդ գործում կարևորելով աշխատանքը համայնքների ղեկավարների հետ, որպեսզի նրանք ճիշտ տեղեկանքներ ներկայացնեն և հաշվի առնեն առաջնահերթությունները: Կարևորվեց նաև թափուկների վերահսկման մեխանիզմը, որպեսզի դրանք ծառայեն մարզի բնակչությանը և ոչ թե վաճառքի հանվեն: Իսկ թափուկների տրամադրման համար առաջարկվեց կոնկրետ ժամանակ: Ինչ վերաբերում է թափուկի բնորոշմանը, անտառային կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ թափուկի նկարագիրը հաստատված է օրենքով: Մարզպետ Վահե Ղալումյանն ընդգծեց, որ խնդիրը ոչ միայն սոցիալական է, այլև բնապահպանական, և այստեղ շատ կարևոր է հարցին առնչվող բոլոր օղակների համագործակցված աշխատանքը: Ու քանի որ մարզի զարգացման հիմնական ուղղությունները գյուղատնտեսությունն ու տուրիզմն են, ուստի, մարզպետի բնորոշմամբ, անտառների պահպանությունը մարզի համար ռազմավարական նշանակության հարց է: Այնուհետև քննարկման մասնակիցները ներկայացրին իրենց տեսակետներն ու մոտեցումները թափուկների կանոնակարգման հարցի վերաբերյալ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Վահե Ղալումյանն ասաց, որ նման հանդիպումներն ու քննարկումները այսուհետ կլինեն պարբերաբար, իսկ հաջորդ հանդիպումներում արդեն կանդրադառնան կոնկրետ հարցերի ու կոնկրետ դեպքերի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18