Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսուհետ բոլոր մրցույթները պիտի լինեն արդար և օրենքի տառին համապատասխան
16.07.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/16323_s.jpg)
Վաղը՝ հուլիսի 17-ին, ըստ նախապես հրապարակված հայտարարության, տեղի է ունենալու մրցույթ Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար: Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց Գոշի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի անդամներին: Մարզպետը տեղեկացրեց, որ սա իր նշանակումից հետո առաջին մրցույթն է, և սյսուհետ թափուր պաշտոնների համար անցկացվող բոլոր մրցույթները պետք է անցնեն օրենքի տառին համապատասխան, լինեն ամբողջովին արդար: Նա ընդգծեց, որ խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ընտրության տերն է, և խորհրդի անդամների վրա մեծ պատասխանատվություն է դրված, քանի որ նրանք են որոշում, թե առաջիկա տարիներին ով կլինի այն կրթօջախի տնօրենը, որտեղ պիտի կրթություն ու դաստիարակություն ստանան համայնքի երեխաները, նաև՝ իրենց երեխաները: