Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կարեն Ղազարյանը Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում հաշվառված, հոգեբույժի հսկողության տակ գտնվող հիվանդ է
15.07.2018
Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե իբր Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ» 1984թ. ծնված Կարեն Ղազարյանին: ՀՀ Տավուշի մարզպետարանը պաշտոնապես հայտարարում է, որ Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ կապ չունի զինվորական ծառայության հետ: Կարեն Ղազարյանը դեռևս 2013 թվականին, հոգեկան և վարքային խանգարումներ ախտորոշմամբ, Ավանի հոգեբուժական կլինիկայից ուղարկվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն և հաշվառվել հոգեբույժի մոտ: Նա Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում հաշվառված, հոգեբույժի հսկողության տակ գտնվող հիվանդ է: