Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
13.07.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/16296_s.jpg)
Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Վահե Ղալումյանը: Օրակարգում քննարկման էր դրված երկու հիմնական հարց: Առաջինը 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքի և խնդիրների մասին էր, երկրորդ հարցը վերաբերում էր տարկետման ներկայացված անձնական գործերին: Հարցերի շուրջ տեղեկատվությամբ և զեկուցումներով հանդես եկան զինկոմներ Կ. Հարությունյանը, Գ. Խաչատրյանը, Հ. Հակոբյանը և Մ. Ասատրյանը: