Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առաջին դասընթացը հեռավար ուսուցման եղանակով
12.07.2018
Հուլիսի 2-ից 13-ը Տավուշի մարզպետարանում վերապատրաստման դասընթաց են անցնում մարզի 5 խոշորացված համայնքների համայնքային ծառայողներ: Դասընթացին մասնակցում են 25 համայնքային ծառայող, հիմնականում համայնքապետարանների ֆինանսական ոլորտի պատասխանատուներ և աշխատակազմի քարտուղարներ: ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ օգտագործելով 21-րդ դարի նորարարական տեխնոլոգիաները, այս անգամ դասընթացն անց է կացնում հեռավար ուսուցման եղանակով: Դասընթացն անցնում է ՀՀ Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում, իսկ դասընթացավարները դասախոսում են ՀՀ կառավարման ակադեմիայից տեսակապի միջոցով: