Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
12.07.2018
2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, մարզում հաշվառված են 5188 աշխատանք փնտրող անձ /Իջևանում՝ 1827,Դիլիջանում՝ 1827, Բերդում՝ 594, Նոյեմբերյանում՝ 940/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 311-ը տեղավորվել են աշխատանքի: Հաշվառվածներից 58-ը աշխատանք փնտրող հաշմանդամներ են:
Ըստ զբաղվածության կենտրոնների տրամադրած տեղեկատվության, մարզում հաշվառված են 4388 գործազուրկ, որից 2712-ը կանայք են: