Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում <<Մասնագետների շրջանում երեխաների պաշտպանության համակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում>> ծրագրի շրջանակում
09.07.2018
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում <<Մասնագետների շրջանում երեխաների պաշտպանության համակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում>> ծրագրի շրջանակում: Մասնակցել են երեխաների պաշտպանության ոլորտում գործող մասնագետները, որոնք ներկայացրել են ինչպես պետական, համայնքային կառույցները, այնպես էլ հասարակական կազմակերպություններ: Քննարկման նպատակն էր բարձրացնել մասնագետների իրազեկվածությունը՝ կապված երեխաների պաշտպանության համակարգում առկա բարեփոխումների հետ: Ինչպես տեղեկացրին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնից, քննարկումը կազմակերպել և անցկացրել է Երեխաների պաշտպանության ցանցը Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ: