Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այց Աչաջուր համայնք
09.07.2018
Հուլիսի 8-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է մարզի Աչաջուր համայնքում: Համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանի հետ մարզպետը նախ անցել է դեպի Մակարավանք տանող ճանապարհով, ուսումնասիրել չվերանորոգված և այցելուների համար հիմնական խնդիր հանդիսացող հատվածը: Այնուհետև մարզպետը եղել է նաև գյուղի մանկապարտեզում: Այս կրթօջախին տարածք է հատկացված դպրոցի շենքից, որն արդեն փոքր է մանկապարտեզ հաճախելու ցանկություն ունեցող երեխաների թվի համեմատությամբ: Տեղում քննարկվել են ընդլայնելու հետ կապված խնդիրները: Մարզպետը եղել է նաև համայնքի երաժշտական դպրոցում, մշակույթի տանը, հանդիպում է ունեցել համայնքապետարանի աշխատակազմի հետ: Քննարկվել են աշխատանքային գործունեության հետ կապված հարցեր և բյուջեում սեփական եկամուտների կատարման ցուցանիշները:
Այցի ավարտին մարզպետը հանդիպել է Աչաջրի ազատամարտիկների հետ, ծանոթացել զոհված ազատամարտիկների հիշատակին համայնքում կառուցվող հուշարձանի շինարարության աշխատանքներին: