Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իջևանի երաժշտական դպրոցի համույթը՝ համայնքներում
03.07.2018
Հետամուտ լինելով ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի առաջարկին, որպեսզի մարզում գործող երաժշտական, արվեստի օջախները ելույթներով հադես գան համայնքներում, Իջևանի երաժշտական դպրոցը օրերս համերգ էր կազմակերպել սահմանամերձ Վազաշեն գյուղում: Մշակույթի տանը հավաքվել էր համայնքի արվեստասեր հասարակությունը, ներկաներ կային նաև հարևան Այգեհովիտ համայնքից: Բազմաթիվ կատարումներով հադես է եկել Իջևանի երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթը Հայկ Մելիքբեկյանի ղեկավարությամբ: Համերգն անցել է ջերմ մթնոլորտում և բուռն ծափահարությունների ներքո: Դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանը տեղեկացրեց, որ սա շարունակական ծրագիր է և համերգներ կլինեն նաև այլ համայնքներում: