Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ՀԱՄԱԺՈՂՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
02.07.2018
Հունիսի 29-ին Երևանում անցկացված «Հայաստանի և Ռուսաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» խորագրով համաժողովի նպատակը գյուղատնտեսական արդյունաբերության, տրանսպորտի, զբոսաշրջության, հումանիտար համագործակցության ոլորտներում զարգացող թվային տնտեսության պայմաններում երկու երկրների տարածաշրջանների առևտրատնտեսական կապերի ընդլայնումն էր: Համաժողովին մասնակցում էր նաև Տավուշի մարզի պատվիրակությունը մարզպետ Վահե Ղալումյանի գլխավորությամբ: Համաժողովի ընթացքում Տավուշի մարզի պատվիրակությունը որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեց: Մասնավորապես, ՌԴ Տոմսկի մարզի հետ պայմանագիր է կնքվել երկկողմանի համագործակցություն զարրգացնել գիտության և կրթության, առողջապահության, տուրիզմի, կառավարման համակարգում մասնագետների պատրաստման ոլորտներում: Իսկ մշակույթի և տուրիզմի ոլորտներում Տավուշի մարզը համագործակցության պայմանագիր է կնքել Կալուգայի նահանգի հետ: Նաև Տավուշի մարզն իր աջակցությունն է հայտնել ԵԱՏՄ երկրների Երիտասարդական առաջին միջտարածաշրջանային համաժողովի անցկացմանը: