Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՆՈՔԱՎԱՆՈՒՄ
30.06.2018
Այսօր Ենոքավանում՝ <<Ապագա-տուր>> հանգստյան համալիրում, տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Հայկական բույսերի փառատոնը: Այն ամբողջ օրը շարունակվող միջոցառումների շարք է, որ ուղեկցվում է երաժշտությամբ, պարային համարներով, տարբեր մրցույթներով: Փառատոնի բաղկացուցիչ մաս է կազմում նաև բազմաթիվ տաղավարներով տոնավաճառ-ցուցահանդեսը: Այստեղ հիմնականում ցուցադրված են ձեռքի աշխատանքներ, բնական միջոցներից, հայկական աշխարհի բույսերից պատրաստված տարբեր քսուկներ, հեղուկներ, յուղեր, թեյեր և այլն: Տոնավաճառի աշխարհագրությունը բավականին լայն էր՝ Հայաստանի տարբեր մարզեր և Արցախ:
Փառատոնին մասնակցում էր և ողջույնի խոսք ասաց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Նա շնորհավորեց փառատոնի անցկացման առթիվ և շնորհակալություն հայտնեց Չիբուխչյանների ընտանիքին նախաձեռնության, նաև Տավուշի մարզում տուրիզմը զարգացնելու ջանքերի համար: Նա իր աջակցությունն առաջարկեց կազմակերպիչներին և համոզմունք հայտնեց, որ հաջորդ՝ 5-րդ փառատոնն առավել ընդլայնված կազմով կլինի: