Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2018Թ. ՀՈՒՆԻՍ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
28.06.2018
2018թ. հունիս ամսին, համաձայն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5222 ընտանիքներ, որոնցից 1858-ը Իջևանի, 1221-ը Դիլիջանի, 1096-ը Բերդի և 1048-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 275 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-97, Դիլիջան-59, Բերդ - 65, Նոյեմբերյան - 54/ :
Հունիս ամսվա ընթացքում մարզի 64 ընտանիքներ ստացել են նաև նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գումարներ: