Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական բրիֆինգը

28.06.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որին մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ՀՀ ԱԳՆ և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ներկայացուցիչները` ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը նախորդ բրիֆինգից մինչև այսօր ընկած ժամանակահատվածի համար: Եվ մարզպետ Վահե Ղալումյանը, և ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը մտահոգություն հայտնեցին` կապված դաշտերում աշխատող մարդկանց անվտանգության ապահովման հետ: Արդեն սկսվել է բերքահավաքի շրջանը, և սեփական տարածքում աշխատող գյուղացին պետք է երաշխիքներ ունենա, որ գոնե այս ժամանակահատվածում Ադրրբեջանի կողմից չի խախտվի հրադադարի ռեժիմը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57