Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը
27.06.2018

Այսօր՝ հունիսի 27-ին, կայացավ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարեց Տավուշի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը: Օրակարգի առաջին հարցով Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Տավուշի զինկոմները ներկայացրին 2018 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու խնդիրները: Հաջորդ հարցով քննարկվեցին տարկետման ներկայացված անձնական գործերը: Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր: