Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ընդունել է ՀԿ-ների ներկայացուցիչների

27.06.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ընդունեց մարզում գործող <<Երիտասարդ Տավուշ>>, <<Երիտասարդական գաղափարներ>> և <<Իջևան>> երիտասարդական դաշինք>> հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Մանուշ Մարալչյանին, Շուշանիկ Սահակյանին, Արարատ Գևորգյանին: Հկ-ների ներկայացուցիչները ներկայացրին իրենց գործունեության ոլորտները, իրականացրած ծրագրերը: Տեղեկացրին նաև, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող <<Կառուցողական երկխոսության հանձնառություն>> ծրագրի իրականացման գործընթացում մարզից ընդգրկված են վերոհիշյալ հասարակական կազմակերպությունները: Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա:
Մարզպետ Վահե Ղալումյանը իր խոսքում կարևորեց ՀԿ-ների դերը ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլև ընդհանուր առմամաբ մարզի տնտեսության զարգացման գործում: Նշեց, որ ՀԿ-ների հետ համագործակցությունը սերտանալու է և նրանց ներկայացուցիչների հետ հանդիպումները տարբեր ձևաչափերով լինելու են մշտապես:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56