Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անթույլատրելի է, որ նման իրավիճակի պատճառով տուժեն ուսումնական գործընթացն ու աշակերտը

27.06.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Խաչատուր Խաչատրյանը, Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանն ու փոխտնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Գևորգյանը: Քննարկեցին դպրոցում միջանձնային փոխհարաբերությունների պատճառով ստեղծված լարված իրավիճակը: Մարզպետը նշեց, որ պետք է եզրեր գտնել, աշխատանքային մթնոլորտ ստեղծել և կատարել օրենքով սահմանված բոլոր գործառույթները: Անթույլատրելի է, որ նման իրավիճակի պատճառով տուժեն ուսումնական գործընթացն ու աշակերտը: Մարզպետը հանձնարարեց, որ յուրաքանչյուրն իր լիազորությունների սահմանում աշխատի, հանձնարարականը փոխանցեն ամբողջ աշխատակազմին, բարոյահոգեբանական մթնոլորտն առողջացնելու հարցը քննարկման դնեն նաև մանկավարժական խորհրդի նիստում և անցնեն բնականոն աշխատանքի: Եվ զգուշացրեց նաև, որ ցանկացած թերացման կամ խախտման դեպքում, խնդիրը լուծվելու է միայն համապատասխան կարգավորող օրենքի սահմաններում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56