Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հրավիրում է ,,HayBuis 2018,, փառատոնը
26.06.2018
Հունիսի 30-ին Ենոքավանում տեղի կունենա հայկական բույսերի արդեն ավանդական դարձած ,,HayBuis 2018,, փառատոնը: Ամենավառ ու ամենաուրախ փառատոներից մեկը կանցկացվի արդեն չորրորդ անգամ: Փառատոնի կարգախոսն է` ,,Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք,,: Փառատոնի նպատակն է ժողովրդականացնել հայկական բուսականությունը և սովորեցնել բույսերի կիրառությունը ոչ միայն կենցաղում և սննդի մեջ, այլ նաև կյանքի այլ ոլորտներում` բժկություն, ճարտարապետություն, դիզայնի և այլն: Ծրագրում նախատեսված է.
-Տոնավաճառ
-Ֆլորիստների մրցույթ
- Պոլո
-Խաղեր
-Հայկական ավանդական տիկնիկների և բույսերից խաղալիքների պատրաստում, բույսերից գորգի պատրաստում և այլն:
Եվ որպես փառատոնի ամենասպասված պահ` լավաշով, պանրի տեսակներով և տարբեր բույսերով պատրաստվելու է ,,խաղաղության ամենաերկար բրդուճը,,:
Փառատոնի մուտքն անվճար է: Վայրը` Ենոքավան, Ապագա ռեզորթ, Տավուշ: