Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ազատամուտցիները մարզպետին ներկայացրին իրենց խնդիրները

26.06.2018

 Համայնքին վերաբերող իրենց խնդիրներով այսօր առավոտյան Տավուշի մարզպետի մոտ ընդունելության էին եկել Ազատամուտ համայնքի մի խումբ բնակիչներ ու ավագանու անդամներ: Հանդիպմանը, որին ներկա էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, քննարկվեցին համայնքի բնակիչներին ու ավագանուն անհանգստացնող մի շարք հարցեր: Ազատամուտցիները մարզպետին ներկայացրին, որ համայնքում ծագած լարված իրավիճակն ու բոլոր խնդիրները արդյունք են համայնքապետի ոչ բաց ու ոչ թափանցիկ աշխատանքի: Համայնքի ղեկավարը հրաժարվում է ավագանուն տրամադրել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են բնակիչներին տրված սոցիալական օգնություններին, գույքագրման ցուցակներին, գույքի վարձակալության պայմանագրերին: Բավարար չեն ավագանուն տրամադրված աշխատասենյակի պայմանները: Ամփոփելով քննարկումը՝ մարզպետ Վահե Ղալումյանը խոստացավ մեկ ժամից լինել Ազատամուտում և հենց տեղում մոտիկից ծանոթանալ բոլոր խնդիրներին և միասին քննարկել դրանց լուծման տարբերակները:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56