Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը պատվոգիր հանձնեց հոբելյարին
21.06.2018
Այսօր Տավուշի մարզային գրադարանում հանդիսավորությամբ նշվեց գրող, լրագրող ու հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանի ծննդյան 80-ամյակը: Մեր հայրենակցի գրչին են պատկանում ավելի քան երկու տասնյակ պատմագիտական ու հայրենագիտական արժեքավոր գրքեր, բազմաթիվ գիտական, հրապարակախոսական հոդվածներ ու գրական ակնարկներ: Նա նաև 1960-ականների ազգային ոգու զարթոնքի ակտիվիստներից է:
Ռուբեն Սիմոնյանի հոբելյանին նվիրված միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը, մասնակցում էին մարզպետարանի ու Իջևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, մտավորականության ու արվեստի ոլորտի ներկայացուցիչներ: Հանդիսությանը հոբելյարը ներկայացրեց իր անցած ստեղծագործական ուղին, պատմեց հետաքրքիր դրվագներ իր կյանքից: Այնուհետև հնչեցին շնորհավորանքի ու բարեմաղթանքի բազմաթիվ ջերմ ու սրտաբուխ խոսքեր: Ծննդյան օրվա կապակցությամբ հոբելյարին շնորհավորեց նաև Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը և ազգանվեր գործունեության ու ծննդյան 80-ամյակի առթիվ նրան հանձնեց Տավուշի մարզպետի կողմից տրված պատվոգիրը: