Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց Կիոկուշին կարատեի Տավուշի մարզի ֆեդերացիայի նախագահ Արմեն Կիրակոսյանին
21.06.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/15966_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց Կիոկուշին կարատեի Տավուշի մարզի ֆեդերացիայի նախագահ Արմեն Կիրակոսյանին և նրա սաներին: Արմեն Կիրակոսյանը ներկայացրեց, որ իրենց դպրոցը գործում է Բագրատաշենում, որտեղ հաճախում են տարածաշրջանի 6-ից 17 տարեկան 100-ից ավելի սաներ: Երեխաների հետ բացի իրենից պարապմունքներ են անցկացնում ևս երկու մարզիչ՝ Վարդան Առաքելյանն ու Արմեն Աբովյանը: Մարզիչը տեղեկացրեց, որ բոլորովին վերջերս՝ մայիսի 28-ին մասնակցել են Հայաստանի բաց առաջնությանը: 1000-ից ավելի մասնակիցների մեջ Տավուշի մարզի մարզիկները գրավել են 18 առաջին տեղ, վեց 2-րդ տեղ և 12 3-րդ տեղ: Մարզիչը նշեց, որ ամեն անգամ այս կամ այն մրցաշարին գնալիս, ճանապարհածախսի և այլ խնդիրներ են ունենում: Շուտով պետք է մեկնեն Լեհաստան եվրոպական մարզահավաքին և նորից կանգնել են նույն խնդրի առջև:
Մարզպետ Ղալումյանը ողջունեց մարզիկներին, շնորհավորեց հաղթանակների առթիվ, շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար: Նշեց, որ շատ լավ տեղեկացված է մարզաշխարհում առկա խնդիրնրից: Նրա խոսքով աստիճանաբար պետք է հասնել այն մակարդակին, որ համայնքային բյուջեն, պետական բյուջեն իրենց միջոցներով կարողանան հոգալ բոլոր այդ ծախսերը: Պետությունը պետք է տեր կանգնի մարզիկին ամբոջությամբ, որ մարզիկը զբաղվի միայն իր մարզումներով: Մարզպետը հավաստիացրեց, որ կայցելի մարզադպրոց, հաճախակի կհանդիպի, իսկ Լեհաստան այցին՝ անպայման կաջակցի: