Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդատվական հանդիպում գնումների գործընթացի վերաբերյալ
21.06.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/15968_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունը մարզպետարանի ուսումնական կենտրոնում անցկացրեց խորհրդատվական հանդիպում, որին մասնակցում էին այն դպրոցների հաշվապահներն ու գնումների համակարգողները, որոնք ընթացիկ և կապիտալ նորոգման հոդվածներով նախատեսված գումարներ ունեն: Գնումների գործընթացը ներկայացրին մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության գնումների համակարգողները: Հանդիպման մասնակիցներին խորհրդատվություն տրվեց գնումների մասին օրենքից, գնման ընթացակարգերից՝ սկսած գնումների պլանների փոփոխությունից մինչև պայմանագրի կնքումը: