Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Դիլիջանում
21.06.2018
Այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Դիլիջանում: Ընդունելությանը ներկա են եղել Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, մարզպետարանի ու համայնքապետարանի պատասխանատուներ: Ընդունելության համար նախապես հերթագրվել էր Դիլիջան համայնքի 18 քաղաքացի: Նրանցից 5-ը դիմում էին ներկայացրել աշխատանքի տեղավորման հարցով, 3 հոգու դիմում ֆինանսական աջակցության խնդրանքով էր, 2 քաղաքացի էլ մարզի ղեկավարին էր դիմել գազաֆիկացման հարցով, 3 հոգու դիմում հողատարածքի հետ կապված խնդիրներով էր, 1 դիմում էլ կապված էր ճանապարհի շինարարության հետ: Մարզի ղեկավարին դիմած մնացած քաղաքացիների հարցերը այլ բնույթի էին: Դիմումների մի մասի պահանջը տեղում բավարարվել է: Մնացած դիմումները վերցվել են հաշվառման՝ դրանց լուծման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: