Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
21.06.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/15958_s.jpg)
Սիրելի բուժաշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Օրը մի հիանալի առիթ է մեկ անգամ ևս մեր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնելու Ձեզ, մեկ անգամ ևս վերարժևորելու բժշկի կարևորությունը մեր կյանքում: Բոլոր ժամանակներում բժշկի մասնագիտությունը ամենահարգված ու գնահատված մասնագիտություններից է եղել, որովհետև Դուք, հավատարիմ Ձեր կոչմանը, ամենօրյա դժվարին ու ջանադիր աշխատանքով մարդկանց եք վերադարձնում ամենաթանկը՝ առողջությունը, հաճախ նաև՝ կյանքը: Դժվար է պատկերացնել մի մարդու, որ երբևէ առնչված չլինի բժշկի հետ: Առողջապահական համակարգը մեր երկրի զարգացման կաևորագույն ուղղություններից մեկն է, և հավատացած եղեք, որ ամեն ինչ արվում է համակարգի նորացման, բուժաշխատողին արժանապատիվ սոցիալական երաշխիքներով ապահովելու և բնակչությանը մատչելի ու որակյալ բժշկական ծառայություն մատուցելու համար:
Թանկագին բուժաշխատողներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և ամենայն բարիք: