Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ և ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
21.06.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/15986_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում, ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ներկայացրեց ՀՀ <<Տեղական ինքնակառավարման մասին>> և <<Տեղեկատվության ազատաության մասին>> օրենքներով սահմանված թափանցիկության, հանրային հաշվետվողականության և մասնակցության ապահովման պարտավորությունների 2018 թվականի մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ նախնական զեկույցը: Մասնակցում էին համայնքների ղեկավարներ, համայնքապետարաններում հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ, հասարակական կազմակերպությունների և Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ:
Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբը ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային աջակցությամբ իրականացվող <<Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը>> ծրագրի շրջանակներում 2016-2019 թվականներին իրականացնում է ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մի քանի օրենքներով նախատեսված պարտադիր գործառույթների մշտադիտարկում, իսկ արդյունքների մասին պարբերաբար իրազեկում է հանրությանը և ուսումնասիրվող համայնքներին՝ մարզային համաժողովների ձևաչափով և անվանական նամակագրությամբ: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում է քաղաքացիական հասարակությանը՝ արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարման նպատակով: