Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական ընդունելությունը
20.06.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/15943_s.jpg)
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր ընդունեց մարզի տարածաշրջաններում նախկինում գործող համայնքային միությունների ղեկավարներ Անդրանիկ Վերանյանին, Սամվել Հովսեփյանին և Արտուշ Մարգարյանին: Հանդիպման հիմնական թեման մարզի տնտեսության զարգացման տեսլականն էր, զարգացման ծրագրերի հեռանկարները, համայնքներում առկա խնդիրների լուծման տարբերակները: Գործընկերները, որպես երկարամյա փորձ ունեցող մասնագետներ, մարզպետին ներկայացրին իրենց կարծիքները քննարկվող խնդիրների վերաբերյալ, նաև առաջարկեցին մասնագիտական օգնություն ցուցաբերել ծրագրերի կազմման, դրանց իրականացման գործընթացում: