Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջերմոցները նվիրել են բրազիլահայ բարերարները
20.06.2018
,,Հայաստան,, համահայկական հիմնադրամը սկսած 2014 թվականից ջերմոցներ է կառուցում Տավուշի մարզում: Մինչ օրս շահառուներին ավելի քան 110 ջերմոց է տրամադրվել արգենտինահայ և ավստրալահայ բարերարների աջակցությամբ, ու մինչ օրս այդ ընտանիքներից չկա մեկը, որ թողած լինի ջերմոցի մշակումը։ Ջերմոցաշինության հաջողությունը ոգևորել է նաև բրազիլահայ բարերարներին, ովքեր նույնպես միացել են ծրագրին: Նրանց շնորհիվ այսօր Այգեհովիտում հինգ ընտանիք նոր ջերմոցներում հաջողությամբ մշակում է լոբի, տարբեր տեսակի բանջարեղեն ու կանաչեղեն։ Ջերմոցները սահմանամերձ Այգեհովիտ համայնքի բնակիչներին է նվիրել ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմինը։