Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մի շարք բնակավայրերում կարկուտ է տեղացել
19.06.2018
Հունիսի 17-ին և 18-ին ուժգին կարկուտ է տեղացել Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում: Խիստ տուժել են ցանքատարածությունները, բազմամյա տնկարկները, տնամերձերը: Ըստ նախնական տվյալների 425 հա հացահատիկի ցանքատարածությունից 280 հեկտարը հնձելու ենթակա չէ, մյուս մասը վնասված է 40-70 տոկոսով: Նույն օրերին կարկուտ է տեղացել նաև Բարեկամավան, Բագրատաշեն, Դեղձավան բնակավայրերում: Համայնքային հանձնաժողովներն աշխատում են, վնասի չափերը ճշգրտվում են: