Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր 9-րդ դասարանների ավարտական քննության օր էր ,,Մաթեմատիկա,, առարկայից
14.06.2018
Այսօր՝ հունիսի 14-ին, հանրապետության հանրակրթական դպրոցներում 9-րդ դասարանների ավարտական քննության օր էր ,,Մաթեմատիկա,, առարկայից: Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում ավարտական քննությանը մասնակցում էր 60 աշակերտ: Գրավոր քննության համար հատկացված էր 120 րոպե ժամանակ: Մինչ քննությունը սկսելը աշակերտները քննասենյակում վիճակահանությամբ զբաղեցրել էին իրենց տեղերը, որից հետո դպրոցի տնօրեն Աշոտ Փաշինյանը նախ շնորհավորեց իններորդցիներին նախորդ քննությունը հաջողությամբ հանձնելու համար, այնուհետև բացեց քննական առաջադրանքների ծրարը: Ծրարի բացմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչը՝ տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Արտակ Սարգսյանը, ով հաջողություններ մաղթեց քննություն հանձնողներին:
Ըստ քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգի՝ քննական աշխատանքների արդյունքները կհրապարակվեն վաղը` ժամը 14:00-ին: